Ֆրանսիացի ձկնորսները բողոքի ցույց են արել անգլոնորմանդական Ջերսի կղզու ջրերում

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Ֆրանսիացի ձկնորսները բողոքի ցույց են անցկացրել անգլոնորմանդական Ջերսի կղզու ջրերում՝ բողոքելով ձկնորսության այն պայմանների հետ, որոնք պարտադրում է Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո:

Այս շաբաթ ձկնորսության իրավունքի շուրջ քաշքշուքը սրվել է։ Ֆրանսիացի նախարարը հայտարարել է, որ ֆրանսիական էլեկտրաէներգիայի մատակարարումը Ջերսի կարող է կրճատվել, իսկ Բրիտանիան կղզի է ուղարկել երկու պարեկային նավ, գրում է France 24-ը: Ավելի ուշ պարեկային նավեր է ուղարկել նաև Ֆրանսիան։

Նավերի մի մասը երթևեկել է կղզու շուրջ, ևս մի քանիսն արգելափակել են դրա մայրաքաղաք Սենթ Հելիերի նավահանգիստը և խոչընդոտում են Commodore Goodwill բեռնատարի՝ ծով դուրս գալու փորձերը: Ավելի ուշ նավի ճանապարհը բացվել է։ Նորմանդիայի տարածաշրջանային ձկնորսության հանձնաժողովի ներկայացուցիչ Հյուգո Լեհուբին, որն օգնել է կազմակերպել այսօրվա բողոքի ցույցը, հայտարարել է, որ ֆրանսիական նավատորմը չի ձգտի խոչընդոտել նավերի մուտքը Ջերսիի նավահանգիստներ կամ դադարեցնի տեղի ձկնորսական նավերի աշխատանքը:

«Մեր նպատակն է արտահայտել մեր դժգոհությունները պարտադրված սահմանափակիչ միջոցառումների վերաբերյալ», – Reuters գործակալության հետ հեռախոսազրույցում ասել է Լեհուբին:

Տաթև Ֆռանգյան