Հիմա վագր են ճղում, բայց փախել են պատերազմից, գոնե սո՛ւս մնան էլի․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor TVի զրուցակիցն է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը

-«Արդյո՞ք պատշաճ ձևով ենք պատրաստվել պատերազմին»,- այս հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի ամբիոնից՝ ասելով «Պատերազմի պատրաստվելն ունի նրբություններ, որովհետև հակառակորդն էլ է հետևում քեզ։ Տեսնում է, որ դու 80-ականների զենքերից անցնում ես 2020-ականների զենքերի։ Հասկանում է, որ այդտեղ պետք է խփել, որ մնաս 80-ականների մակարդակի։ Բանակը թաքուն չես կարող զարգացնել։ Այո՛, ՍՈՒ-30 գնելով՝ հրահրել ենք պատերազմը։ Պատրաստվել ենք պատերազմի և դրանով դրդել պատերազմ»։ Պարո՛ն Վարդանով, համամի՞տ եք այս որակումների հետ։

-Այն, որ կան բաներ՝ պիտի թաքցնես, դա միանշանակ է։ Բայց 80-ական թվականների զենքերն ավելի մեծ հարվածներ են ստացել, քան 20-ական թվականներինը, հաստատ է, օրինակ՝ Սու-30-ներին ոչ մի բան չի հասել, իսկ այն «ԱՍԱ»-ները, որ Հորդանանից բերեցին, գրեթե բոլորը կոտորվեցին՝ զգալի մասով իրենց աշխատանքը կատարելով, ի դեպ։

-Երբ ներկրվեցին «ԱՍԱ» համակարգերը Հայաստան, հիշո՞ւմ եք՝ մեծ աղմուկ էր առաջացել, որ դա անարդյունավետ գնում է։

Ես չէի քննադատում դա, ասում էի՝ լավ են արել, որովհետև հին տեխնիկան, մանավանդ՝ ռուսական ռազմական տեխնիկան, սարքվում է այն ձևով, որ միշտ դու կարողանաս իրեն մոդեռնիզացնել տասնյակ տարիներ։ Որպես ապացույց՝ կարող եք նայել Բուլղարիայի  կամ Ալբանիայի տանկային պարկը, այնտեղ նույնիսկ Տ-34 կա, բնական է, որը մշտապես մոդեռնիզացվում է։ Ուրախացա այն բանով, որ դա զարկ կտա մեր ռազմարդյունաբերության զարգացմանը։ Ցավոք, մենք ընդամենը այդ «ԱՍԱ»-ները վերանորոգեցինք, այլ ոչ թե մոդեռնիզացրեցինք։ Եթե մոդեռնիզացնեինք, մի քիչ ավելի շատ խոցումներ կապահովեին։ Իսկ պատասխանելով այդ հարցին, գիտեք՝ ի՞նչ, ուրեմն պետք է մնանք քարե դարո՞ւմ։ Մի գաղտնիք բացեմ․ պատերազմի հրահրողը թույլն է՝ հակառակորդը շուտ է հարձակվում։ Եթե ուժեղանում ես, ինքը մի քիչ ուշ է հարձակվում, որովհետև մտածում է՝ ոնց չեզոքացնի քո ուժեղ տեղերը, նոր հարձակվի։ Եթե այդ ընթացքում ինքը ուժեղ է, ապա ուժեղ կողմերը չեզոքացնելու ծրագրեր է մշակում և զենքի տեսակներ, այդ ընթացքում դու էշի ականջում չես հարմարվում, ևս զարգանում ես, այդ դեպքում նորից է հետաձգվում պատերազմը։

-Ըստ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի՝ 2020 թվականին Ադրբեջանը ռազմական աճի տեմպով աշխարհում 11-րդ պետությունն էր։ Հայաստանն իր պաշտպանական բյուջեով Ադրբեջանին զիջում է քառապատիկ։ Վերջին 5 տարում Ադրբեջանը միջազգային շուկայում Հայաստանից 25 անգամ ավելի զենք է գնել։ Ընդհանրապես, Ադրբեջանին ինչպե՞ս հաջողվեց ռազմական գերակայություն ստանալ, եթե մեծ կարևորություն չեք տալիս ռազմական բալանսի խախտմանը։

-Ռազմական գաղտնիք չի պարունակում, բայց ես հիմա անուններ չեմ ուզում տալ՝ սխալ որոշում էր տարբեր հրամանատարների նշանակելը, այդ թվում նաև՝ Քարվաճառում։ Կոնկրետ այնտեղ ես եղել եմ, տեսել եմ՝ ոնց է, կարդային սխալ որոշումներ են եղել։ Իրենց տեղը շատ արագ զբաղեցրել են իրենց տեղակալները, շտաբի պետերը զոհվողներին շատ արագ փոխարինել են հմուտ զինվորականներով։ Ես տեսել եմ, թե ինչպես է թոշակի անցած նախկին գեներալն ասում, որ մենք ունենք երրորդ կամ չորրորդ գիծ։ Դա սխալ է․ կա՛մ ինքը ռազմական գործից ընդհանրապես չի հասկանում, ոնց որ ինձ թվում է՝ շատ-շատ ռազմական խորհրդականներ, կա՛մ էլ խաբում է, թյուրիմացության մեջ է գցում մարդկանց։ Առաջնագիծը բաղկացած է մի քանի գծից, դրանք են՝ պահակային կետերը, պաշտպանական գծերը, գալիս է հրետանու կայանման տեղը, մի քիչ հետո՝ ավելի հեռահար հրետանին։ Այդ ամբողջն իրար հետ մի գիծ է։

-Այսինքն՝ Ձեր թվարկած գծերից յուրաքանչյուրն առանձին-առանձին չե՞ն կազմում տարբեր պաշտպանական գծեր։

-Միանշանակ՝ ոչ։ Երբ գիծը ճեղքվում է, հակառակորդը կարող է օգտագործել ոչ թե «մեկին՝ երեք» հարաբերությամբ գրոհող խումբ, այլ «մեկին՝ տասը կամ հիսուն»։

-Իսկ Ադրբեջանը կարո՞ղ էր դա թույլ տալ։

-Այո՛, որովհետև մենք հիմարաբար 93 թվականի աշնանից առ այսօր նախաձեռնողականությունը տվել ենք թուրքերի ձեռքը։ Ես բազմիցս ասել եմ, որ դա մեծ սխալ է, թող «ուստավները» նայեն, որ արտատպել են ռուսականից, կարդալ էլ չգիտեն, ուղղակի տպել են։ Այնտեղ գրված է, որ եթե նույնիսկ անսպասելի հարձակում եղավ, պետք է նախաձեռնողականությունը վերցնես քո ձեռքը և թելադրես քո կանոնները մարտի դաշտում։ Մենք պաշտպանական մարտերով բերեցինք նրան, որ հակառակորդը կարողացավ կենտրոնացնել իր համար անհրաժեշտ քանակի ուժեր և ճեղքել։ Որպեսզի այդ ճեղքվածը դու կարողանաս կանգնեցնել, պետք է ունենաս երկրորդ գիծ։ Հենց նույն ռուսական ռազմական «ուստավներով» երկրորդ գիծը տեղադրվում է առանց կոնկրետ կիլոմետրերի։ Կարևորն այն է, որ հակառակորդի հրետանին չկարողանա խոցել նաև այդ հեռավորության վրա գտնվող գիծը։ Մենք, ցավոք, ունեցել ենք նաև փախչողներ, ունեցել ենք բազմաթիվ մարդկանց, որ հիմա վագր են ճղում, թող գոնե սո՛ւս մնան, էլի, վախը ցանկացած մարդ կարող է ապրել, նայած՝ ինչ վիճակում կարող է հայտնվել։

Ուրեմն՝ այդ փախչող զորքերը պիտի գային այս երկրորդ գիծն անցնեին և իրենց կանգնեցնեին Ռազմական ոստիկանության միջոցով և ձերբակալեին, տանեին դատելու և այլն։ Փախչող զորքերը չեն կարող գալ և միանգամից պաշտպանել այդ գիծը, մի քանի օր պիտի հնարավորություն տաս, որ փախչող զորքը ուշքի գա, բայց այդ երկրորդ գիծը պիտի կարողանա մի քանի օր պաշտպանել։ Երկրորդ գիծը մենք լավ չէին կազմակերպել, ինչը մի քանի օրվա գործ էր։ Մեծաթիվ կամավորների պիտի հավաքեին, տեխնիկայով գային երկրորդ գիծ կառուցելու, մի քանի տասնյակ կիլոմետրի վրա երրորդ գիծը կառուցեին։ Դա հնարավոր էր անել, եթե պետական գործիչները ոչ թե նետվեին առաջնագիծ, այլ գնային, բնակիչներից կազմեին առաջնագիծ փորող, կահավորող խմբեր։ Մենք Թաղավարտում ոչնչից խրամատ ենք կառուցել։ Ադրբեջանին պետք է կանգնեցնեիր՝ առաջնագիծ ունենալով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան