ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիդ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ: Գարնան զարթոնքը խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն և բարեկեցություն բերի բոլորիդ: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և …

