F-35 ծրագրից հեռացվելու պատճառով Թուրքիայի ռազմաօդային ուժերը լուրջ մարտահրավերի առաջ են կանգնած․ զեկույց

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի պատերազմական հնարավորություններն   առաջիկա քսան տարիներին բախվելու են լուրջ մարտահրավերների։ Այս մասին ասվում է թուրքական EDAM կենտրոնի անվտանգության ու պաշտպանության ծրագրի տնօրեն Ջան Քասափօղլուի զեկույցում, գրում է «Ահվալ»-ը։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4-րդ սերնդի F-16 և 3-րդ սերնդի F-4s ինքնաթիռներն իրենց կյանքն ապրել են, և Թուրքիան ծրագրում էր դրանք թարմացնել 100 հատ F-35A 5-րդ սերնդի կործանիչներով, որը խափանվեց, երբ ԱՄՆ-ն Անկարային հեռացրեց F-35-ի ծրագրից՝ ռուսական S-400 համակարգեր գնելու համար։

«F-35-ի ցածր տեսանելիությունը շատ կարևոր է։ S-400 համակարգերը դեռ ռազմական հաջողություն չունեն»,- նշել է Քասափօղլուն։

«Թուրքիայի համար F-35-ը ոչ միան կործանիչ է, այլև նախագիծ, որում թուրքական պաշտպանական էկոհամակարգը կունենար հարյուր միլիոնավոր դոլարների պորտֆոլիո և կաշխատեին հազարավոր մարդիկ։ Տեղին չէ գնահատել Թուրքիայի կորուստը միայն ռազմական տեսանկյունից։ Պետք է հաշվի առնել նաև մասնակից յուրաքանչյուր թուրքական ֆիրմայի կորուստները»,- ասել է թուրք փորձագետը՝ հավելելով, որ F-35-ը փոխում է խաղը, ինչպես ֆուտբոլային թիմի թանկ, բայց  տաղանդավոր աստղային խաղացողը։

Եվս մեկ պոտենցիալ կորուստ էլ, ըստ նրա, կապված է TCG Anatolia ու ծովային ավիացիայի հետ։

«Աշխարհում հիմա չկա լուծում՝ ի՞նչ օգտագործել F-35B-ի փոխարեն, որին չի սպառնում հնացումը և որը չունի զանգվածային արտադրության սահմանափակումներ։ Թուրքիան կօգտագործի TCG Anatolia-ն հիմնականում իր անօդաչուների  համար»,- ասել է Քասափօղլուն։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով՝ F-35 ծրագրից հեռացումը լուրջ կորուստ է Թուրքիայի համար։

Էմմա Չոբանյան