Կովկասը Էրդողանի համար առաջնային հետաքրքրություն չունի. Թոմաս դե Վաալ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Արևմտյան փորձագետները շարունակում են քննարկել ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարության հետևանքները և ազդեցությունը Հայաստանի ու համայն հայության վրա։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրիի կարծիքով՝ այս առումով անհրաժեշտ է տարանջատել Հայաստանը ու ամերիկահայ Սփյուռքը: Նա ընդգծում է, որ ճանաչումը որևէ կերպ չի ազդի հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների վրա:

«Մենք տեսնում ենք, որ մոտ 30 կամ 40 երկրներ, այդ թվում այնպիսի կարևոր տերություններ, ինչպիսիք են Ֆրանսիան և Ռուսաստանը, ճանաչել են ցեղասպանությունը և ի՞նչ եղավ հետո. ոչի՛նչ: Դա այն իրավիճակը չէ, երբ առաջին քայլը ցեղասպանության ճանաչումն է, երկրորդը՝ հարաբերությունների խզումը, երրորդը՝ կոալիցիայի ձևավորումն ընդդեմ այն պետության, որը հանդիսանում է իրավահաջորդ»,-ասում է Ջեյմս Ջեֆրի:

Ջեֆրին շեշտում է, որ ամերիկահայության համար ճանաչումը իրենց նախնիների կամ սարսափելի ողբերգության զոհերի կարգավիճակի հաստատումն է: Այն ցեղասպանություն որակելու համար ամերիկահայությունը երկար տարիներ աշխատանք է իրականացրել, ընդգծում է Ջեֆրին:

«Դա արվեց, քանի որ ամերիկացիների շոշափելի մասի մոտ առկա էր այն զգացողությունը, որ դա պատմական իրողություն է՝ չափազանց կարևոր ամերիկահայ համայնքի համար: Դա ստիպեց նախագահին գնալ այդ քայլին»,- նշում է նա:

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալն իր հերթին հիշեցնում է, որ ամերիկահայությունը երկար տարիներ պայքարել է ԱՄՆ-ի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործման համար: Նա այն որակում է առաջին աշխարհամարտի ամենասարսափելի էջը:

Դե Վալն ընդգծում է հայտարարության կարևորությունը հայության այն հատվածի համար, ովքեր հանդիսանում են ցեղասպանության զոհերի ժառանգներ: Սակայն Բայդենի հայտարարությունն, ըստ վերլուծաբանի, ակնարկում է, որ դա տեղի է ունեցել անցյալում, իսկ «Ցեղասպանություն» եզրի կիրառումը չի նախատեսում իրավական որևէ հետևանք կամ պահանջներ, որից վախենում է թուրքական կողմը:

Նա հիշեցնում է, որ նախկինում ԱՄՆ նախագահի գրեթե յուրաքանչյուր թեկնածու խոստացել էր ամերիկահայերին ճանաչել Ցեղասպանությունը, սակայն ընտրություներից հետո, հետաքրքրությունը կորցնելով ամերիկահայերի ձայների նկատմամբ, դրժել խոստումը: Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի կարևոր էին, շեշտում է նա:

«Այսօր սակայն այլ իրավիճակ է, երբ առկա են բազմաթիվ տարաձայնույնություններ Թուրքիայի հետ: Կարծում եմ՝ նախագահ Բայդենը գտավ, որ թուրքական գործոնն այլևս այնքան կարևոր չէ, ուստի անհրաժեշտ է իրերը կոչել իրենց անունով»,- ասում է դե Վալը:

Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների համատեքստում վերլուծաբանը գտնում է, որ Հայաստանում անցած տարվա պատերազմի ու այստեղ Թուրքիայի ունեցած դերակատարության արդյունքում փորձ է արվում զուգահեռներ անցկացնել հարյուր տարի առաջ տեղի ունեցած զարգացումների հետ, սակայն նա համակարծիք չէ այս մոտեցմանը: Կովկասը Էրդողանի համար առաջնային հետաքրքրության տարածաշրջան չի հանդիսանում, ընդգգծում է դե Վալը:

«Իհարկե, Հայաստանում այսօր առկա է սպառնալիքի զգացում Թուրքիայի կողմից, և դա հասկանալի է, սակայն իրական սպառնալիքի հիմքեր, կարծում եմ՝ չկան»,-ընդգծում է դե Վալը:

Վերլուծաբան Մայքլ Ռուբինը, սակայն, հակադրվում է Հայաստանի նկատմամբ սպառնալիքի բացակայության կարծիքին:

«Պատճառներից մեկը, թե ինչու է այդքան կարևոր ճանաչել Հայոց ցեղասպանությունն, այն է, որ Թուրքիայում և հատկապես Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր կցանկանան շարունակել ցեղասպանությունը»,- ընդգծում է Ռուբինը:

Նա սակայն կարճաժամկետում չի տեսնում որևէ լուրջ մեխանիզմ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում, քանի որ այստեղ են տեղակայված ռուսական ռազմակայաններ, որոնք ապահովում են ՀՀ-ի անվտանգությունը: Նա քննադատում է վարչակազմին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի իրագործումը կասեցնելու համար, որի շնորհիվ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին: Բաքուն այսօր քայլեր է ձեռնարկում վերացնելու հայկական պատմամշակութային ժառանգությունը, ասում է Ռուբինը ՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմը ջնջում է հայկական գիրը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից:

«Ես ավելի շատ մտահոգված եմ ոչ թե Թուրքիայի կողմից անմիջապես անկախ Հայաստանի հանդեպ վրեժխնդրության ցանկությամբ, այլ նրանով, որ Թուրքիան վրեժխնդիր կլինի այնտեղ մնացած հայ համայնքից և հատկապես Թուրքիայի ներսում մշակութային կոթողներից»,- շեշտում է նա:

Ռուբինը չի բացառում, որ Էրդողանն այսօր, Ադրբեջանի օրինակով, կլծվի Թուրքիայի ներսում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման գործին՝ քաջ գիտակցելով, որ միջազգային հանրությունը մեծ հաշվով անզոր է՝ կասեցնելու այս գործընթացը: