Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Գերմանիան ՆԱՏՕ-ի ռոտացիայի շրջանակում Թուրքիայում կտեղակայի Patriot հակահրթիռային պաշտպանության մարտկոց, հայտարարել է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝  հյուսիսային Հուսում քաղաքում տեղակայված մոտ 150 զինվորներ հունիսի վերջից մինչև սեպտեմբեր կտեղափոխվեն Թուրքիա՝ Patriot հակահրթիռային համակարգով։

Նշվում է, որ տեղափոխությունը ռոտացիայի մաս է, որը կփոխարինի ներկայում տեղակայվող ամերիկյան ստորաբաժանմանը։

«Գերմանիան ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում ՆԱՏՕ-ի շրջանակում։ Մեր զինվորների կողմից թուրք և ամերիկացի գործընկերների հետ իրականացվող սերտ աշխատանքը ցույց է տալիս, թե որքան հուսալիորեն ենք մենք համագործակցում մեր դաշնակիցների հետ»,- ասել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Patriot-ն ամերիկյան արտադրության շարժական հակաօդային պաշտպանության համակարգ է, որը նախատեսված է մարտավարական բալիստիկ հրթիռները, ցածր թռչող թևավոր հրթիռներն ու ինքնաթիռները որսալու համար։

ԱՄՆ ստորաբաժանումը տեղափոխվել էր թուրքական պաշտպանությունը հզորացնելու համար՝ ի պատասխան Իրանի հրթիռային հարձակումների, որոնք հարվածել էին Ամերիկայի դաշնակիցներին տարածաշրջանում փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի դեմ պատերազմ սկսելուց հետո։

ՆԱՏՕ-ի ուժերը պատերազմի սկսվելուց ի վեր առնվազն երեք անգամ իրանական բալիստիկ հրթիռներ են խոցել Թուրքիայի վրա։

Գերմանիան նախկինում Patriot համակարգեր է տեղակայել Թուրքիայում 2013-2015 թվականներին՝ Սիրիայի հետ սահմանին օդային տարածքը պաշտպանելու համար։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղակայվող Patriot համակարգը բաղկացած է մինչև ութ արձակիչից, ինչպես նաև ռադարային միավորից և կրակի կառավարման կետից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի