«Քոչարյանասերժական ավազակապետության» դեմ պայքարից՝ դաշինք կազմելու Տեր-Պետրոսյանի անակնկալ առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարչախումբը թաթար-մոնղոլական խանական համակարգի հետ համեմատած Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է նրանց հետ դաշինք կազմել և մասնակցել արտահերթ ընտրություններին: Տեր-Պետրոսյանը երեկ մանրամասներ ներկայացնելով մարտի 25-ին կայացած իր, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումից՝ նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկել է արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք»-ով՝ հետագայում որևէ պաշտոն չզբաղեցնելու պայմանով: Սակայն այս առաջարկությունը մերժվել է Քոչարյանի ու Սարգսյանի կողմից:

Տեր-Պետրոսյանը երեկ կրկնեց համագործակցության իր առաջարկը։ Ուշագրավ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը համագործակցության եզրեր է փնտրում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, որոնց Արցախից Հայաստան բերելու համար 2007 թվականին ներողություն էր խնդրում՝ ընդգծելով, որ դա իր ամենամեծ սխալն է: Նա այդ օրերին առաջարկում էր պայքարել, իր ձևակերպմամբ՝ «քոչարյանա-սերժական ավազակապետության դեմ»:

Նկատենք, որ Տեր-Պետրոսյանի՝ նախկին նախագահներին ուղղված համագործակցության առաջարկում կարևոր շեշտադրում է հետագայում որևէ պաշտոն չզբաղեցնելու պայմանը։ Ի թիվս այլ հնարավոր տարաձայնությունների՝ սա ևս կարող է դիտվել որպես առաջարկը կրկին մերժելու հիմնավոր պատճառ, ինչն էլ արդեն երեկ արեցին երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները՝ դժգոհություն հայտնելով, որ Տեր-Պետրոսյանը, առանց իրենց հետ համաձայնեցնելու, փակ հանդիպումից մանրամասներ է հայտնում։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդեն հայտնել են ընտրություններին մասնակցության իրենց ձևաչափի մասին: Այսօր էլ պաշտոնապես հաստատվեց, որ Քոչարյանը գլխավորելու է Դաշնակցության և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից վերջերս ստեղծված «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը, իսկ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն դաշինք է կազմել Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ:

Տեր-Պետրոսյանի այս առաջարկին երեկ ԱԺ-ում արձագանքել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով իր թիմակցի հարցին՝ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի առաջարկն անվանեց «ավազակապետական հեղափոխություն»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ անակնկալ ոչինչ չկա, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը, Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից մեկ տասնյակից ավելի տարիներ անց, համագործակցության եզրեր է փնտրում: Բադալյանը հիշեցնում է 2011 թվականի ոչ իշխանական բևեռի մասին, երբ Քոչարյանի կողմից ստեղծված ԲՀԿ-ի հետ Տեր-Պետրոսյանը պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ:

Ուշագրավ է, որ քաղաքական հակառակորդներ համարվող Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը, որոնց համակիրները թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ, վերջին շրջանում բավականին ընդգծված լոյալություն են ցուցաբերում:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նկատում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, չեն ցանկանում Տեր-Պետրոսյանի հետ կամուրջներն այրել վերջնականապես: Ըստ նրա՝ իր քաղաքական հակառակորդների հետ համագործակցւթյան պատրաստակամություն հայտնելով՝ Տեր-Պետրոսյանը, գուցե, փորձում է ներկայանալ որպես իր սկզբունքայնությունը հանուն պետական շահի զոհաբերող գործիչ։

Հակոբ Բադալյանն էլ այս համատեքստում նշում է՝ պատահական չէր, որ Տեր-Պետրոսյանը մարտի 25-ի իրադարձության մասին որոշեց բարձրաձայնել նախընտրական փուլի մեկնարկին։

Այնուհանդերձ, քաղաքական մեկնաբանը կարծում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այս առաջարկությունը բացասական չի անդրադառնա նրա վարկանիշի վրա:

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային Կոնգրեսը դեռևս պաշտոնապես չի հաստատել ընտրություններին մասնակցությունը: Սակայն ուշագրավ է, որ ՀԱԿ-ն առանցքային նշանակություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխությանը՝ մերժելով «մեծամասնական-ռեյտինգային» ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան