ԵՊՀ գիտական խորհրդը հայտարարություն է տարածել

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված Կառավարության կողմից հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ որոշման հետ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.

ա) Մեր խորին համոզմամբ՝ որոշումը հակասահմանադրական է և հակաօրինական ինչպես բովանդակության, այնպես էլ ձևի տեսանկյունից, քանի որ ուղղված է բացառապես մեկ ոչ իրավաչափ նպատակի՝ իշխանությունների կողմից անսահմանափակ վերահսկողություն սահմանել բուհերի, մասնավորապես և առաջին հերթին ԵՊՀ-ի նկատմամբ: Խորհուրդը որոշումը դիտարկում է որպես ԵՊՀ-ի դեմ վերջին տարիներին իշխանությունների կողմից տարվող հետևողական և անթաքույց պայքարի հերթական դրսևորում։

բ) Որոշման ընդունումը համարում ենք նաև բարոյական նորմերի կոպիտ խախտում՝ նկատի ունենալով այն, որ Սահմանադրական դատարանի վարույթում է հանրապետության նախագահի կողմից վիճարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի` բուհերի ինքնավարության իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ դիմումը: Այս պայմաններում ավելի նվազ իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով` կառավարության որոշմամբ, օրենքի վիճարկվող դրույթները բուհերի համար էլ ավելի վատ պայմաններով կյանքի կոչելու նախաձեռնություն ակնհայտ արհամարհանք և անհարգալից վերաբերմունք է հանրապետության նախագահի, Սահմանադրական դատարանի և տվյալ օրենքի շահառու գիտակրթական ողջ հանրության նկատմամբ։

գ) Որոշման ընդունումն ուղեկցվել է իրավական և էթիկայի նորմերի կոպիտ խախտումներով. 2021 թ. ապրիլի 28-ին «e-draft.am» կայքում հրապարակելով նախագիծը և հանրային քննարկման ժամկետ սահմանելով մինչև մայիսի 14-ը՝ ՀՀ կառավարությունը մայիսի 4-ին գաղտնի, առանց նիստ հրավիրելու, գրավոր ընթացակարգով ընդունել է որոշում՝ փաստի առջև կանգնեցնելով բուհական ողջ համայնքին․ որոշման նախագիծը չի քննարկվել բուհերում, ավելին՝ այդ հաստատությունները նույնիսկ չեն տեղեկացվել իրենց իսկ կանոնադրություններում կատարվելիք փոփոխությունների մասին:

Դատապարտելով ՀՀ կառավարության նման գործելակերպը՝ ԵՊՀ գիտական խորհուրդը արձանագրում է, որ «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումն անընդունելի է իրավական և բարոյական նորմերը խախտելու տեսանկյունից․ դրա կիրարկումը խիստ վտանգավոր ազդեցություն կունենա հանրապետության գիտակրթական միջավայրի վրա և անդառնալի վնաս կպատճառի բուհերի բնականոն գործունեությանը:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և դրան հրատապ լուծում տալու անհրաժեշտությունը՝ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշում է.

1. Դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության նշված որոշման սահմանադրականությունն անհապաղ վիճարկելու խնդրանքով։

2. Միջոցներ ձեռնարկել Վարչական դատարանում վիճարկելու ՀՀ կառավարության որոշման իրավաչափությունը»։