Լավրովի այցն ու գերիների խնդիրը․ ինչ ազդեցություն ունի Ռուսաստանը գերիների վերադարձի հարցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ հայ-ռուսական համագործակցությունն այնքան լայն է, որ դրա կտրուկ ընդլայնման հնարավորություն չկա։ Երևանում Հայաստանի գործընկեր Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լավրովն ավելի շատ խոսեց Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման մասին։

«Մենք բացարձակ չենք կասկածում, որ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքից, բոլոր սահմանափակումներից, սանկցիաներից և շրջափակումից ազատվելուց ստացվող օգուտները, կսկսեն այլ կերպ վերաբերվել այն հարցերին, որոնք մեր որոշ գործընկերներ փորձում են սրել և բերել առաջին պլան»,- նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Արա Այվազյանն ասուլիսի մեկնարկին հիշեցրեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից 6 ամիս անց էլ Ադրբեջանը չի կատարում գերիներին վերադարձնելու հարցով պարտավորությունները։

«Մենք բարձր ենք գնահատում պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որոնցում խիստ արդիական է մնում ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հայ ռազմագերիների մի մասի հայրենադարձումը: Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հայտարարության դրույթների իրականացումը և հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձնանց»,- նշեց Այվազյանը։

Իսկ խնդրի շուրջ Լավրովի խոսքերն աղքատիկ էին․ գերիների թեմային անդրադարձավ միայն ներածական խոսքում, այն էլ՝ հպանցիկ։

«Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, նշել ենք իրավիճակի կայունացումն ու արձանագրված առաջընթացը։ Չենք նվազեցնում ջանքերը՝ բոլոր պահվող անձանց վերադարձի, ականազերծման, մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղություններով»,- ասաց Լավրովը։

Լավրովի այցի նախաշեմին Բաքուն երեք հայ գերիների վերադարձրեց Հայաստանին։ Ի դեպ, տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանում դեռևս 2-3 հարյուր գերի է պահվում։ Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը պնդում է՝ սա ցույց է տալիս գերիների վերադարձի հարցում ռուսական կողմի բացասական ներգրավվածությունը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նույնպես կապ է տեսնում Լավրովի այցի և 3 գերիների վերադարձի հարցում։ Նա պնդում է՝ դա Ռուսաստանի բացառիկ ջանքերի արդյունք է։ Աբովյանը, միաժամանակ, քննադատաբար է մոտենում Ռուսաստանի դեմ տրամադրված ուժերին։

Ինչ վերաբերում է Լավրովի այցի համատեքստին ու դրված նպատակներին, ապա քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը հիշեցնում է՝ այս այցը տարածաշրջանային է, և դրա խորքը կերևա Բաքվում, որտեղ Լավրովը կլինի մայիսի 10-11-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան