Ադրբեջանում հերթական բողոքի ակցիան է անցկացվել Բաքվի կենտրոնական Շատրվանների հրապարակում։ Արտասահմանում բնակվող ադրբեջանցի բլոգերների նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային մասնակցել են նաև երկրի տարբեր շրջանների բնակիչներ։ Նրանք լրատվամիջոցներին պատմել են իրենց սոցիալական դժվարությունների, տնտեսական իրավիճակի վատթարացման մասին, ներկայացրել բողոքները։ Ակցիայի մասնակիցները հնչեցրել են հակակառավարական կոչեր, նաև պահանջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը։ Ցուցարարները նաև պահանջել են ազատ …

