Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներն առաջնային օժանդակություն կստանան

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հարկադիր, ինչպես նաև կամավոր Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին առաջնային օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Վերջիններիս նախատեսվում է տրամադրել իրենց կարիքներին համապատասխան ուղղորդման և խորհրդատվական ծառայություններ: Ըստ հիմնավորման՝ ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կացարանով ապահովում։ Առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին, իսկ երկրորդ բաղադրիչը՝ հիմնականում հարկադիր, իսկ առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։ Արդյունքում՝ պետության օժանդակությամբ վերադարձողներն ի վիճակի կլինեն վերահաստատվել և նոր կյանք սկսել հայրենիքում։ Ծրագրի ընդունումը կարևոր քայլ է ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում Հայաստանի պարտավորությունների իրականացման արդյունքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը նաև կարևոր հանգամանք է ՀՀ-ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի համար։

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշումներ: Մասնավորապես, Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Արարատի մարզի, Սայաթ-Նովա համայնքի Հ. Շիրազի փողոց 3-րդ փակուղի 2 բնակելի տուն հասցեում գտնվող գույքը, Երևանի Մոլդովական 29/1, Արագածոտնի մարզի քաղ. Աշտարակ, Գիտավան 9-րդ շենքի, Կոտայքի մարզի քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1, Սյունիքի մարզի քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2/1 և Արագածոտնի մարզպետարանի հաշվեկշռում հաշվառված` Արագածոտնի մարզ, գ. Շամիրամ, 1-ին փող., 4-րդ շենք հասցեներում բնակվող քաղաքացիներին կնվիրվեն այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին` սեփականության իրավունքով։