ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն սատարում է Հայաստանի և Ադրբեջանի վերջին հակամարտության գերիների վերաբերյալ ԵՄ՝ 2021թ. ապրիլի 28-ի հայտարարությունը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը՝ ի սատարումն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության գերիների վերաբերյալ ԵՄ հայտարարության

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն պաշտպանում եւ սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին հակամարտության գերիների վերաբերյալ ԵՄ՝ 2021թ. ապրիլի 28-ի հայտարարությունը: Այդ հայտարարության մեջ ԵՄ-ն ընդգծում է 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի ամրագրումը եւ կրկնում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու կողմերի միջեւ վստահություն կառուցելու եւ կայուն խաղաղության հասնելու համար:

Հայտարարությանը համահունչ՝ մենք ողջունում ենք մինչ այժմ գրանցված դրական, բայց սահմանափակ արդյունքները՝ կապված գերիների ազատ արձակման, մարդկային մասունքների փոխանցման եւ հումանիտար օգնության տրամադրման հետ: Ինչպես խորհուրդ է տալիս ԵՄ-ն, մենք եւս վճռականորեն պաշտպանում ենք այն դիրքորոշումը, որ երկու կողմերն էլ պետք է զերծ մնան թշնամական եւ վիրավորական հռետորաբանությունից, մնացած բոլոր ռազմագերիներին եւ անազատության մեջ պահվող անձանց պետք է թույլ տրվի վերադառնալ իրենց տները, եւ խրախուսում ենք համատեղ ջանքերի գործադրումը, ընդլայնված համագործակցությունն ու թափանցիկությունը հակամարտության տարածքից ականների եւ այլ պայթուցիկ սարքերի հայտնաբերման եւ անվտանգ հեռացման համար՝ խուսափելով նոր զոհերից:

Մենք դրական ենք գնահատում նաեւ ԵՄ հայտարարության երրորդ կետը, որում շեշտվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են կատարել դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցառումները:

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն բարձր է գնահատում ԵՄ-ի հանձնառությունը` ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության եւ հարգալից երկխոսության հաստատմանը: ԵՄ-ի այսպիսի հստակ եւ հակիրճ հաղորդակցությունը եւ մարդու իրավունքների ոտնահարումներին արագ արձագանքը ճանապարհ են բացում ավելի խորը եւ ամուր գործընկերության համար:

Ամփոփելով, կցանկանայինք հիշեցնել բոլոր կողմերին եւ շեշտել այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման կարեւորությունը` թափանցիկություն, ինչպես նաեւ ձեռնարկված միջոցառումների պատշաճ իրականացում եւ վերահսկողություն ապահովելու համար: Հուսով ենք, որ ԵՄ-ի այս հայտարարությունը դրական եւ խաղաղ զարգացումներ կբերի տարածաշրջանին, որպեսզի բոլոր մարդիկ, անկախ իրենց բնակության վայրից, այժմ կարողանան իրենց ապահով զգալ: