ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն մարմին: Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ-ի Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ …

