Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում և տեղեկացնում է, որ Արցախում վերականգնվել է շուրջօրյա էլեկտրամատակարարումը․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվեցին Էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Այսպիսով կարող ենք փաստել, որ Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: …

