Մարտի 1-ի գործով տուժող ճանաչված Սերգեյ Եղիազարյանի փաստաբան Էդուարդ Ասլանյանը քաղաքացիական հայց է ներկայացրել մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանի դեմ։ Ասլանյանը պահանջում է, որպեսզի դատախազն իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրի։ Factor.am-ի հետ զրույցում Ասլանյանը նշեց, թե հունիսի 21-ի նիստին, երբ ինքը բացարկ է հայտնել դատախազին, Բաղդասարյանն իր արժանապատիվ, գործարար համբավը նսեմացնող արտահայտություններ է արել։ Ասլանյանը …

