Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մայիսի 16-ին Վրաստանի Դմանիսի քաղաքում ազգությամբ ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես երևում է քաղաքի խանութներից մեկի տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութում, տասնյակ անձինք ֆիզիկական բռնություն են կիրառում նաև փայտյա մահակներով. գրում է  aliq.ge-ն:

Դմանիսիի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլիի հայտարարությամբ, ծեծկռտուքը տեղի է ունեցել երիտասարդների միջև և չի ծագել էթնիկ հողի վրա: Հակառակն են պնդում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, որոնց կարծիքով ընդհարումը տեղի է ունեցել ազգային հողի վրա:

Դմանիսիում գտնվող խանութի վաճառողի խոսքով կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ նա մի խումբ երիտասարդների մերժել է պարտքով գարեջուր վաճառել:

Երեկ գիշերվանից Դմանիսիի շրջանային վարչությունում ընթանում է հարցաքննություն: Դեռևս հարցաքննվել են միայն ադրբեջանական թեմի ներկայացուցիչները:

Վրաստանի ՆԳ նախարարությունը կատարվածի առնչությամբ դեռ հայտարարություն չի տարածել: