TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին

Լուրեր

23.11.2026 | 09:53
TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին
23.11.2026 | 09:41
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը․ ի՞նչ է փոխվել նախաբանում
23.11.2026 | 09:30
ՀՊԼ. «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» հաղթանակներն ու 14-րդ տուրի տեսաամփոփումը
23.11.2026 | 09:22
Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը
23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 22-ին ընդունել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը հայտարարել է, որ 2026 թվականը պատմական նշանակություն ունի ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համար։ Այս համատեքստում նա կարևորել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն Ադրբեջան և դրա շրջանակում Ադրբեջանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև «Ռազմավարական գործընկերության մասին խարտիայի» ստորագրումը՝ ընդգծելով, որ դրանք կարևոր ներդրում են ունեցել երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում։

Հիշելով 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը՝ Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանում արդեն նոր իրավիճակ է ձևավորվել, և ավելի քան մեկ տարի է՝ ապրում են խաղաղության պայմաններում։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շրջանակում ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ։

Անդրադառնալով TRIPP նախագծի նշանակությանը՝ Մարքուեյն Մալինն ընդգծել է, որ այս միջանցքի լիարժեք գործարկումը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի