Նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը․ ի՞նչ է փոխվել նախաբանում

Լուրեր

23.11.2026 | 09:41
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը․ ի՞նչ է փոխվել նախաբանում
23.11.2026 | 09:30
ՀՊԼ. «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» հաղթանակներն ու 14-րդ տուրի տեսաամփոփումը
23.11.2026 | 09:22
Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը
23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հրապարակել է Սահմանադրության նոր նախագիծը։

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի նախաբանում այլևս հիշատակված չէ 1990 թվականի Անկախության հռչակագիրը, որին հղում է կատարվում գործող Սահմանադրության նախաբանում։ Նախագծից բացակայում են նաև հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, ազատասեր նախնիների պատգամին ու հայրենիքի հզորացմանը վերաբերող ձևակերպումները։ Փոխարենը շեշտադրվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ և անվտանգ պետություն կառուցելու նպատակն ու Սահմանադրությունը որպես ժողովրդի հավաքական պայմանավորվածություն դիտարկելու գաղափարը։

Նոր Սահմանադրության նախագծի նախաբանը ստորև․

«Նոր Սահմանադրություն

Նախաբան

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:

Ստորև գործող Սահմանադրության ու նոր նախագծի նախաբանների տարբերությունները․

Գործող Սահմանադրություն Նոր նախագիծ
«Հայ ժողովուրդը» «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»
Հղում Անկախության հռչակագրին Հղումը բացակայում է
«Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» Այս ձևակերպումը բացակայում է
«Ազատասեր նախնիների սուրբ պատգամը» Այս ձևակերպումը բացակայում է
«Հայրենիքի հզորացում և բարգավաճում» «Անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն»
Առանձին հիշատակվում են համամարդկային արժեքները և քաղաքացիական համերաշխությունը Շեշտադրվում է Սահմանադրությունը՝ որպես հավաքական պայմանավորվածություն
Միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին ձևակերպում չկա Հստակ նշվում է «մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում»