Թուրքիայում արտադրվել է Albatros անվամբ առաջին բեռնատար ԱԹՍ-ն, գրում է ermenihaber-ը: Այն շահագործելու են Թուրքիայի զինված ուժերը։ ԱԹՍ-ն արտադրվել է թուրքական ASELSAN, ALTINAY և DASAL ռազմարդյունաբերական ընկերությունների համագործակցության արդյունքում։ ԱԹՍ-ի առավելագույն բեռնատարողությունը 50 կգ է, իսկ թռիչքի բարձրությունը բեռնված վիճակում 3000 մետր։ ԱԹՍ-ն կարող է զարգացնել առավելագույնը 90 կմ/ժ արագություն, իսկ օդում կարող է մնալ …

