Կառավարությունն առ այսօր չի պատասխանել Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի հարցերին. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանձնաժողովը լիարժեք սկսել է գործել հունվարից, փետրվարի 11-ին 251 հարցից բաղկացած հարցաշար կազմվեց, որն ուղղվեց ՀՀ կառավարությանը և պահանջվեց տեղեկատվություն տրամադրել քովիդի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով Կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությանը:

«Առ այսօր կառավարությունից որևէ պատասխան չի ստացվել, դա անհնարին է դարձրել հանձնաժողովի հետագա գործունեությունը՝ նաև հաշվի առնելով, որ նախընտրական փուլ է: Բայց հանձնաժողովը պնդելու է, որ կառավարությունը ներկայացնի ամբողջական տեղեկատվությունը, որը կվերլուծվի այնքանով, որքանով կհասցնենք: Կարծում եմ հարցը արդիական է մնալու նաև հաջորդ ԱԺ-ի համար և հույս ունեմ, որ այնտեղ ևս կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կշարունակի աշխատանքները:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական հսկայական ռեսուրսներ են հատկացվել, ծախսերի և դրանց նպատակայնության վերաբերյալ հարցում ենք ուղարկել հաշվեքննիչ պալատ և Պետական վերհսկողական ծառայություն, առ այսօր այդ ուսումնասիրությունների արդյունքները չկան: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայությունը անհնարին է դարձրել քննիչ հանձնաժողովի գործունեությունը»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: