Ինչ իրավիճակ է տիրում վրացական Դմանիսիում․ ոստիկանության լրացուցիչ ուժերը շարունակում են մնալ այստեղ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վրաստանի Դմանիսի քաղաքում (Քվեմո Քարթլիի շրջան) իրավիճակը ներկայումս կայուն է, սակայն ոստիկանության լրացուցիչ ուժերը մնում են այստեղ ՝ իրավիճակը վերահսկելու համար, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Դմանիսիում գրեթե մեկ օր է տևել զանգվածային բախումները ադրբեջանցիների և Սվանեթիից ներգաղթած վրացիների միջև: Կողմերի հաշտեցումը ձեռք է բերվել տեղական և կենտրոնական իշխանությունների, ինչպես նաև հոգևորականության ներկայացուցիչների միջամտությամբ: Գործով հետաքննություն է սկսվել: Միջադեպի մասնակիցների հարցաքննությունը շարունակվում է:

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին Դմանիսիում էր։ Վերջինս հայտարարել է, որ կան տուժածներ, սակայն ո՛չ ոստիկանները, ո՛չ էլ միջադեպի մասնակիցները լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարությունից ողջունել են, որ միջադեպն ավարտված է և հույս են հայտնել, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ էթնիկ պատկանելությունից, գիտակցում է երկրում կայուն, խաղաղ և հավասար միջավայր հաստատելու պետական պատասխանատվությունը:

Հիշեցնենք՝ Դմանիսիում անկարգությունները սկսվել են կիրակի երեկոյան: Տեղի ադրբեջանցիների և Սվանեթիից ներգաղթած վրացիների միջև վիճաբանությունը, որն այնուհետև վերաճել է արյունալի բախումների, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, բռնկվել է կենցաղային հողի վրա. տեղական խանութպաններից մեկը  հրաժարվել է ապառիկ գարեջուր վաճառել մի խումբ վրացի տղաների։

Ականատեսների խոսքով ՝ վիրավորված տղաները  տղաների են օգնության կանչել ու փորձել են հարցերը պարզել խանութի տիրոջ հետ: Վերջինս ևս պաշտպաններ է ունեցել։ Արդյունքում մի քանի տասնյակ երիտասարդներ ներքաշվել են ծեծկռտուքի մեջ, որն այնուհետև վերաճել է տեղացի ադրբեջանցիների ու վրացիների միջև բախումների։

Տաթև Ֆռանգյան