ՄԱԿ-ի ՊՀԾ-Ն դրամական օգնություն է տրամադրում Հայաստանում բնակվող տեղահանված անձանց

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), համագործակցելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մեկնարկել է դրամական օգնության ծրագիր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց համար՝ մինչև հունիսի վերջ նրանց սննդի կարիքները հոգալու նպատակով. տեղեկացնում են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի գլոբալ հաղորդակցության վարչությունից:

ՊՀԾ-ն անապահով մարդկանց աջակցություն է տրամադրում Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO), Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID), Ֆրանսիայի կառավարության և Ֆլանդրիայի կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ: ՊՀԾ-ն ապրիլից հունիս ամիսներին կտրամադրի ամենամսյա դրամական փոխանցումներ այն տեղահանված մարդկանց, ովքեր արդեն գրանցված են Կառավարության հարթակում և գտնվում են Հայաստանում:

Դրամական օգնությունը կօգնի տեղահանվածներին գնել տարատեսակ սնունդ, որպեսզի նրանք ունենան հավասարակշռված սննդակարգ: Աջակցությունը համահունչ է ՀՀ կառավարության և նրա գործընկերների կողմից ձեռնարկված ազգային ջանքերին, որոնք միտված են աջակցելու այն մարդկանց, ում պարենային անվտանգությունը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում:

«Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին առատաձեռն ներդրման համար, որոնք օգնում են Հայաստան տեղահանված մարդկանց բավարարել իրենց սննդի հիմնական կարիքները և քաղցած չմնալ»,- ասում է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլեսովիչը: «Մարդասիրական օգնությունն անհրաժեշտ է, որպեսզի ընտանիքները զերծ մնան գոյատևման բացասական մեխանիզմներից, ինչպիսիք են՝ քիչ ուտելը, կամ սնունդ գնելու համար գումար փոխառելը: Սա ծայրաստիճան ողջունելի աջակցություն է, որը կօգնի շատ ընտանիքների ծայրը ծայրին հասցնել այս դժվարին ժամանակներում»:

ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին: