Այս տարի բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով՝ կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհն ու կոնկրետ մասնագիտությունը, և կանցկացվի մրցույթ: Այսինքն՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն՝ վճարովի, անվճար: Ի դեպ, բոլոր հայտարարագրումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Մրցույթից հետո կհայտարարվեն արդյունքներն ու թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների և բուհերի: …

