USCIRF-ն անհանգստացած է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու՝ ադրբեջանական «ռեստավրացիայի» իրականացմամբ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը, մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կրոնի օրենքի փոփոխությունների, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու իրավիճակի կապակցությամբ։

«Մենք հիասթափված ենք՝ տեսնելով, որ Ադրբեջանը նոր սահմանափակումներ է մտցնում, որոնք ծառայելու են կրոնի կամ դավանանքի ազատ արտահայտման հետագա սահմանափակմանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերանայել այս փոփոխությունները՝ մարդու իրավունքների ոլորտում իր հանձնառությունները հաշվի առնելով։ USCIRF-ը հորդորում է Ադրբեջանին, որպես ԵԱՀԿ անդամ, կառույցից խնդրել օրինական վերլուծություն իր առաջարկած փոփոխությունների մասով»,- ասել է USCIRF-ի ղեկավար Անուրիմա Բհարգավան։

Բացի այդ, USCIRF-ն անհանգստացած է նաև Շուշիի հայկական Սուրբ Ամենափրկիր Ղազանչեցոց տաճարի իրավիճակով։

«USCIRF-ն անհանգստացած է աղոթատեղիների ու կրոնական այլ վայրերի պահպանմամբ, այդ թվում՝ Շուշիի հայկական առաքելական Ղազանչեցոց տաճարով, որի գմբեթները հանվել են «ռեստավրացիայի» անվան տակ»,- ասել է USCIRF հանձնակատար Նադինե Մաենզան՝ հավելելով․ «Մինչ տաճարն իսկապես  վերականգնման կարիք ունի այն վնասներից, որոնք կրել է անցյալ աշնանը Ադրբեջանի հրթիռակոծության արդյունքում, անհրաժեշտ է, որ այն և մյուս վայրերը պատշաճ կերպով վերականգնվեն ու պահպանվեն»։

2021 թվականի զեկույցում USCIRF-ն ԱՄՆ Պետքարտուղարությանն առաջարկել է Ադրբեջանին ներառել հատուկ դիտարկման ցուցակում՝ կրոնական ազատության ոտնահարումների համար։ Մարտին էլ կազմակերպությունը թարմացրել է Ադրբեջանի մասին իր տեղեկատվությունը, որում ներառված են նաև Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում իրագործված խախտումները։

 

Էմմա Չոբանյան