Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է. ՊՆ
Հասարակություն
18.05.2021 | 16:48Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել, որը արագ հարթվել է։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՊՆ-ից։
Պետական գերատեսչությունից նաև ասացին, որ երեկ այդ միջադեպից հետո իրավիճակը հանդարտ է։