Եթե պետական կառույցները ճիշտ ժամանակին տեղեկատվություն տան, քաոսային վիճակ չի լինի․ ՄԻՊ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հաճախ պետական մարմինների անգործության պատճառով ձևավորվում է տեղեկատվական վակուում, որն էլ լցվում է ապատեղեկատվությամբ»,- այս մասին «Ապատեղեկատվության, տեղեկատվության ու գաղտնիության սահման ազգային անվտանգության հարցերում, և վերջապես, ի՞նչ է մեդիա տեռորը» խորագրով առցանց քննարկման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:

«Եթե պետությունը ժամանակին ու պատշաճ կերպով չի տրամադրում ամբողջական և օբյեկտիվ ինֆորմացիա, առաջացած վակուումի պայմաններում դաշտը կարող է լցվել ապատեղեկատվությամբ: Մեր մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հատկապես ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցությունը պետական մարմինների և հասարակության միջև լրջագույն բացթողումներով է իրականացվում: Խնդիրներից մեկն այն է, որ տեղեկատվությունը չի գալիս մեկ աղբյուրից, և մարդիկ չգիտեն, որ պետական մարմնին հետևեն օպերատիվ և սպառիչ ինֆորմացիա ստանալու համար»,- նշեց Հովսեփյանը: Նա նաև հայտենց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ նույն տեղեկությունը մի պաշոնյան հաստատում է, մյուսը՝ հերքում, իսկ երրորդը կարող է բոլորովին այլ բան ներկայացնել և այդ պատճառով էլ դաշտը լցվում է ապատեղեկատվությամբ։

Նունե Հովսեփյանի դիտարկմամբ՝ ապատեղեկատվության ծավալները փոքրացնելու համար պետական մարմինները և պաշտոնյաները պետք է կարողանան ճգնաժամային կառավարման իրավիճակում անհրաժեշտ տեղեկությունը տրամադրել։

Հովսեփյանը անընդունելի համարեց «Մեդիա տեռոր» հասկացությունը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը պետական մարմինների անգործության հետևանք է և ընդգծելով, որ եթե պետական կառույցները ճիշտ ժամանակին տեղեկատվություն տան, քաոսային վիճակ չի լինի:

Մանրամասները՝ տեսանյութում: