ՀՀ առողջապահության նախարարությանը կից մասնագիտական խորհուրդը ուշադրությամբ հետևում է բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում՝ «AstraZeneca» պատվաստանյութի հետ կապված: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ ուրբաթ օրը ժողով կհրավիրեն, կքննարկվի Գերմանիայում իրականացված փոփոխությունը ցուցումների մեջ, որտեղ նշվում է, որ տարիքային շեմը բարձրացվել է։ «Ըստ այդմ, մենք …

