Սյունիքի հարցը հենց այնպես չառաջացավ․ դա կապված է ընտրությունների հետ՝ տկարացնելու համար Փաշինյանին․ Կայծ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

-Պարո՛ն Մինասյան, Սյունիքում և Գեղարքունիքում տիրող իրավիճակն ինչպե՞ս գնահատենք։

-Սովորական, քանի որ ադրբեջանցիները փորձում են ավելի հեռուն գնալ հաղթանակից հետո, և մինչև որևէ մեկը չկանգնեցնի իրենց, շարունակելու են սադրանքները, դիվենսիոն գործողությունները և, գլխավորապես, մինչև Հայաստանում ընտրությունները։

-Այս անգամ Բաքվի գործողությունները հաջորդեցին Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին։ Մոսկվան իրեն հայտարարում է եռակողմ համաձայնությունների իրականացման երաշխավոր, ինչո՞ւ չի կարողանում դա անել։ Լավրովը, ի դեպ, նախօրեին այսպիսի հայտարարություն արեց «Ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի բախում տեղի չի ունեցել։ Նստել, սկսել են հանգիստ պայմանավորվել, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում հույզերը բորբոքելու համար այս ոչ առօրյա, բայց հանգիստ կարգավորվող հարցում»։ Այսինքն՝ ադրբեջանցիները 3.5 կմ մտել են ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ ՌԴ ԱԳ նախարարը խոսում է հույզերն ուռճացնելու մասին։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Ռուսաստանի ցինիկ, կայսերապաշտական մոտեցմամբ։ Այսինքն՝ ՌԴ-ն երկու խաղ է խաղում․ իբրև թե Հայաստանի հետ է, բայց և քաջալերում է Ադրբեջանին՝ նման քայլերի դիմելու, որովհետև երկու ճակատի վրա է այսօր ՌԴ-ն՝ կա՛մ պետք է շարունակի Փաշինյանի հետ աշխատել, և այդ ժամանակ նոյեմբերի 9-ի համաձայնությունը պետք է գործադրվի, կա՛մ Փաշինյանը կհեռանա բեմից, և այդ ժամանակ նախկինները պետք է գան ու ավելի լավ հարաբերություններ պետք է լինեն Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Բայց մինչև ընտրությունները ՌԴ-ն կմասնակցի ընտրապայքարին՝ սադրանքներ անելով, թուլացնելով Փաշինյանին՝ ոչ մինչև ծայրահեղ աստիճանի, բայց և խանգարելու համար Փաշինյանին։ Իսկ ընդդիմադիր ուժերը մնացյալ գործը կանեն։ Ռուսաստանը կեղտոտ խաղ է խաղում։ Ճիշտ է, բախումներ տեղի չունեցան, բայց դա չի նշանակում, որ նորմալ է ամեն ինչ։ Հակառակը՝ միջազգային իրավունքի խախտում կա, և պետք է Ռուսաստանին ասել՝ ի՞նչ դաշնակից եք։

-Ֆրանսիայի նախագահը ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի անհապաղ դուրսբերման մասին է խոսել, նույն պահանջը հնչել է նաև ԱՄՆ-ից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ արևմտյան պետությունների այս ակտիվությունը որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ իրադարձությունների զարգացումների վրա։

-Նախ՝ պետք է ասել, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն համաձայնություն ունեն Ղարաբաղի հարցով։ Այսինքն՝ ինչ լծակներ ունի Արևմուտքը, որպեսզի հետ վերադառնա տարածաշրջան։ Մանավանդ, որ Ռուսաստանը երկու ճակատով է աշխատում՝ մի կողմից՝ Մինսկի խմբի, մյուս կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Հիմա Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները բաժանեցին իրենց աշխատանքը՝ Ֆրանսիան պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ցույց տալու համար, որ Փարիզն ու Վաշինգտոնը կարևորություն են տալիս Ղարաբաղի հարցին, միաժամանակ ուզում են չափել Ռուսաստանի պատասխանատվության ոգին։ Ուզում եմ ասել, որ եթե Ռուսաստանը ԱԽ-ում վետո չդնի բանաձևի կամ հայտարարության վրա, նշանակում է, որ ՌԴ-ն հարգում է Մինսկի խմբին։ Բայց եթե վետո կիրառի, կնշանակի, որ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է, հակառակ է Մինսկի խմբին, և այդ ժամանակ արդեն Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն այլ կերպ պետք է մոտենան այդ հարցին։ Պետք է հասկանանք, որ Փարիզն ու Վաշինգտոնը սա չեն անում, որովհետև շատ հայասեր են, անում են, որովհետև իրենց սեփական շահերն են հետապնդում։

-Պարո՛ն Մինասյան, ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմը միջազգային խաղաղապահ առաքելությամբ փոխարինելու հնարավորություն և կարիք կա՞։

-Թղթի վրա՝ այո՛, բայց իրականում Ռուսաստանն ու Ադրբեջանը թույլ չեն տա, Իրանը՝ նույնպես։ Շատ լարված վիճակ է հիմա, իսկ հարցը շատ նուրբ է։ Դիվանագետներն իսկապես պետք է լավ աշխատեն, որպեսզի կայունանա իրավիճակը կայունանա։ Բայց չեմ կարծում, որ կհաջողեն․ մինչև ընտրությունները՝ հունիսի 20-ը, այս իրավիճակը կպահպանվի։

-Գիտեք, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, երեկ էլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ կառույցների հետ փոխօգնության ընթացակարգերի ակտիվացման են գնում։ Ի՞նչ սպասել ՀԱՊԿ-ից։

-ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել պետք չէ։ Պարապ կազմակերպություն է, միայն Ռուսաստանի ձեռքում է, իսկ որևէ կառույց, որ Ռուսաստանը ստեղծել է, չի գործում՝ լինի ԱՊՀ-ն, ԵՏՄ-ն և այլն։ Փաստ է, որ թղթի վրա գրված է՝ եթե կազմակերպության անդամի վրա հարձակում լինի, պետք է անմիջապես մյուս անդամներն զորակցեն և միջամտեն։ Բայց ո՞ւր է այդ զորակցությունը, միջամտությունը։ Ես չեմ ասում՝ Բաքուն ռմբակոծեն, բայց գոնե մի քիչ աշխույժ պետք է լինի այդ կազմակերպությունը։ Քանի դեռ Ռուսաստանը երկու խաղ է խաղում, հնարավոր չէ գործի դնել այդ կազմակերպությանը, որովհետև ՌԴ-ն է ղեկավարում ամենը։

-Հայաստանում նախընտրական շրջան է, սակայն մտահոգություններ են հնչում, որ սահմանային իրադարձությունների բացասական զարգացումների դեպքում արտահերթ ընտրությունները կարող են հետաձգվել։ Ընդհանրապես, այս իրավիճակն ինչպե՞ս կարող է ազդել ընտրական գործընթացների վրա, նման զարգացումների սպասե՞լ։

-Այո՛, որովհետև սադրանքներ կան։ Սյունիքի հարցը հենց այնպես չառաջացավ․ դա կապված է ընտրությունների հետ և այդպես պետք է շարունակվի՝ տկարացնելու համար Նիկոլ Փաշինյանին, և ընդդիմադիր ուժերը՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, ամեն ինչ պետք է անի, որ ժողովուրդը չընտրի Փաշինյանին, քանի որ, ըստ իրենց, Փաշինյանը նշանակում է՝ վտանգված Հայաստան, անկայուն Հայաստան, առանց ապագայի Հայաստան։ Այս ամենը կեղտոտ խաղ է։

-Արդեն դաշինքներ են ձևավորվում, ՀՀ բոլոր երեք նախագահները հայտարարել են ընտրություններին մասնակցության մասին։ Ինչպիսի՞ նախընտրական և, առավել ևս, հետընտրական զարգացումների սպասել՝ Ձեր կարծիքով։

-Կախված այն բանից, թե բնակչության քանի տոկոսը կմասնակցի ընտրություններին։ Եթե 80 տոկոսը մասնակցի քվեարկությանը, այդ ժամանակ կունենանք նոր խորհրդարան և, վստահաբար, Նիկոլ Փաշինյանը կհաղթի, իսկ նախկին երեք նախագահները կամ, գոնե, երկուսը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, խմբակցություններ կունենան Ազգային ժողովում։ Բայց եթե մասնակցության ցուցանիշը կազմի 40-60 տոկոս, այդ ժամանակ վտանգված ընտրություններ կլինեն։ Դա կնշանակի՝ ցույցեր, հանրահավաքներ կլինեն այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Բայց, ըստ երևույթին, շատերը կցանկանային, որ երրորդ ուժ ի հայտ գա՝ ո՛չ ներկաները, ո՛չ նախկինները։ Սակայն այդ երրորդ ուժը չի կարող արմատական լինել՝ ինչպես «Սասնա Ծռերը», որոնք ուզում են որպես երրորդ ուժ հանդես գալ, այլ ավելի չափավոր, ավելի պատասխանատու, ինքնիշխանության գաղափարով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան