Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգայցերը հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում: Մայրաքաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի նշված հաստատություններում ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկումները կոպիտ խախտումներ չեն արձանագրել: Դպրոցների բուժքույրերը, հիմնականում նշանակված են, որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու և հետևում են ընթացիկ աշխատանքներին։ Դպրոցների մեծ մասն ապահովված է անհրաժեշտ քանակով ախտահանիչներով, դիմակներով: ԱԱՏՄ համաճարակաբանները …