Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը և նշել, որ Շվեդիան, որի հետ մեր երկիրն ունի դինամիկ զարգացող հարաբերություններ, ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է Հայաստանի համար կարևոր և դժվարին ժամանակներում: Նախագահն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած …

