Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Կարթագենի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Կայս Սաիդին

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 25-ին Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը Կարթագենի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Կայս Սաիդին (Kaïs Saïed), հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Կայս Սաիդը շնորհավորեց և հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր կարևոր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով նախագահին՝ Արշակ Փոլադյանը փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ ընդգծելով, որ ջանք չի խնայի հայ-թունիսյան համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում։

Նախորդ օրը դեսպան Փոլադյանը հավատարմագրերի պատճենն էր հանձնել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և սփյուռքի հարցերով նախարար Օսման Ջերանդիին։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Թունիսի միջև փոխգործակցության հեռանկարային ուղղություններին՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը տնտեսական, գիտակրթական, մշակութային համագործակցության խթանման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում փոխգործակցության առավել խորացնելու հեռանկարներին։

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»։