Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է այն տեղեկություններին, որ հնարավոր է՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշանակվի փոխոստիկանապետ։ Ֆիդանյանն ասաց՝ այդ մասին տեղեկություն չունի։ Factor.am-ը Աղաջանյանի հավանական նշանակման ֆոնին Ֆիդանյանից հետաքրքրվեց նաև՝ փոխոստիկանապետի պաշտոնը քաղաքակա՞ն է։ «Ոստիկանապետի և տեղակալների պաշտոնները քաղաքական չեն, քաղաքական են ներքին գործերի նախարարի և նրա …

