Արցախում ներպետական բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին միջշրջանային ճանապարհահատվածներում կատարում են ձնամաքրման, աղի ու ավազի ցանման աշխատանքներ: Տեղ-տեղ դժվարանցանելի է Մարտակերտի վերին ենթաշրջանի՝ Վանքի խաչմերուկ տանող ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածը: Արցախը Հայաստանին կապող մայրուղու Շուշի-Լիսագոր-Բերձոր-Գորիս հատվածում աշխատում է «Վահե Կարապետյան» ընկերությունը: Ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային …

