Արդեն երրորդ տարին է ՀՀ-ում գործում է էլեկտրոնային հայտագրման համակարգը, այն կրում է համապետական բնույթ: Բոլոր այն ուսումնական հաստատություններում, որոնք բնակավայրում միակը չեն, երեխային առաջին դասարան ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային հայտագրման միջոցով: Այս մասին ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացի վերաբերյալ ասուլիսում նշեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը: «Նախարարությունը հայտարարել է, …

