Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի թեկնածության առաջադրմանը: Հովեյանի թեկնածությունը հանձնաժողովին ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանըհանձնաժողովի անդամներին ներկայացրեց Գեղամ Հովեյանի համառոտ կենսագրությունը: Գեղամ Հովեյանի ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ իր տեսլականն ու պատասխանեց պատգամավորների հարցերին: Մանրամասները՝ …

