Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում հանրապետության մի շարք ավտոճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ. տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Մասնավորապես‚ կկատարվեն վտանգավոր կետերի անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքներ‚ կբարելավվեն ենթակառուցվածքները‚ որոշ հատվածներում կտեղադրվեն ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակներ‚ ճանապարհների նախագծմամբ զբաղվող մի շարք հաստատություններում կկատարվեն ճանապարհային անվտանգության մասով աուդիտորական կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ և այլն։ Օրերս …

