500 հոգով զավթել են մեր տարածքը, իսկ այստեղ ասում են՝ բարենպաստ փաստաթուղթ է լինելու. Ն. Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ հատուկ նիստում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որը ներկայացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Քիչ առաջ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարեց, որ ԱԳՆ-ն ընդհանրապես տեղյակ չէ այս գործընթացներից, տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ինչ են ստորագրելու կամ չեն ստորագրելու»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև ՀՀ նախագահը, որ տեղյակ չէ որևէ հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի մասին: Վարչապետի պաշտոնակատարն ո՞ւմ հետ պետք է քննարկեր այս փաստաթուղթը: Վստահ եմ, որ իշխող մեծամասնությունը ևս տեղյակ չէ, ինչպես տեղյակ չի եղել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման ժամանակ: Ի վերջո, որտե՞ղ է դա քննարկվել»,- նշեց պատգամավորը:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձագանքեց, ասելով.«Լավ օրից չէ, որ էսօր քննարկում ենք այս հարցը, որովհետև աչքի առաջ ունենք նոյեմբերի 9-ի նախադեպը: Նոյեմբերի 9-ին պատերազմ էր ընթանում, այսօր պատերազմ չկա, բանակցում ենք: Հետևաբար կարելի էր ԱԽ նիստ հրավիրել, հրավիրել խմբակցություններից ներկայացուցիչների, ՀՀ նախագահին ու բաց ասվեր, թե ինչն ինչոց է: Դա չի արվել, դրա համար եկել ենք այս նիստին ենք հասել»:

Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարություններին, թե՝ այ կհրապարակվի փաստաթուղթը և կտեսնեք, թե ինչպիսի փաստաթուղթ է՝ մեր շահերից բխող: «Ո՞նց եք պատկերացնում, 500 հոգով եկել զավթել են ՀՀ սուվերեն տարածքը, ծեծում, նվաստացնում են մեր զինվորներին, որ ստորագրվի Հայաստանի համար 100 տոկոսով բարենպաստ փաստաթո՞ւղթ»,-ասաց Զոհրաբյանը:

«Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչ են բանակցել, ինչ են պատրաստվում ստորագրել: Եթե լավ բան է արվում, կարիք չկա դա թաքցնելու»,- նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: