ԱՄՆ-ը և Եվրոպան կոչ են արել արգելել Բելառուսի վրայով ցանկացած թռիչք

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը, Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ միասին, հայտարարություն է տարածել Մինսկում Ryanair ինքնաթիռի վթարային վայրէջքի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, կոչ է արվել արգելել Բելառուսի վրայով բոլոր թռիչքները. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կոչ ենք անում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO) անհապաղ հետաքննել պետությունների միջև ազատ տարանցման ակնհայտ խախտումը և ավիացիայի սպառնալիքները», – ասված է Մենենդեսի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Օրենսդիրները կոչ են արել դադարեցնել հանրապետության անդամակցությունը ICAO-ին և «արգելել բոլոր թռիչքները Բելառուսի վրայով, ներառյալ դեպի Բելառուս ու հակառակը», մինչև հետաքննության ավարտը:

Բացի այդ, հաղորդագրությունը պարունակում է առաջարկ ՆԱՏՕ-ին և ԵՄ երկրներին Մինսկի դեմ պատժամիջոցներ կիրառելու և Բելառուսի իշխանությունների` «Եվրոպայում ժողովրդավարության դեմ հետագա հարձակումների համար Ինտերպոլից ու միջազգային այլ կազմակերպություններից օգտվելու» հնարավորությունը կասեցնելու վերաբերյալ:

«Մենք կոչ ենք անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Ռոման Պրոտասևիչին և բոլոր մյուս քաղբանտարկյալներին», – ավելացնում է փաստաթուղթը:

Ավելի վաղ հաղորդել էր, որ Ryanair- ը ականապատման մասին հաղորդագրությունից հետո շտապ վայրէջք է կատարել Բելառուսի մայրաքաղաքում, որը պարզվել է՝ կեղծ է: Ուղևորների թվում է եղել ընդդիմադիր Nexta հեռագրային հեռուստաալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որը բերման էր ենթարկվել փաստաթղթերը ստուգելիս:

Ինչպես բացատրվել է Բելառուսի պաշտպանության նախարարությունում, ՄիԳ -29 կործանիչը օդ է բարձրացվել ՝ ինքնաթիռն ուղեկցելու համար:
ԵՄ երկրների շատ քաղաքական գործիչներ և եվրոպացի պաշտոնյաներ կոչ են անում միջազգայնորեն հետաքննել միջադեպը, որը նրանք գնահատում են, որպես երրորդ երկրի տարածքում ԵՄ երկու պետությունների միջև թռչող ինքնաթիռի հարկադիր վայրէջ:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է «Զանգվածային անկարգությունների կազմակերպում» (մինչև 15 տարի ազատազրկում) և «Խմբային գործողությունների կազմակերպում, որոնք կոպտորեն խախտում են հասարակական կարգը» հոդվածներով (մինչև երեք տարի ազատազրկում):  Պրոտասևիչը հայտնվել է հետախուզվողների ցուցակում: