26 Մայիս 2021 | 16:45
«Դեռ հանձնաժողովի աշխատանքները չսկսած՝ պատգամավորը ուղղվածությունը տալիս է ի նպաստ Ադրբեջանի»․ ընդդիմադիր պատգամավորներն արձագանքում են Տավուշի գյուղերի մասին Վահե Ղալումյանի հայտարարությանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել էր՝ «Տավուշի մարզում և՛ ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ, և՛ կան հայկական տարածքներ»: Լրագրողները հետաքրքրվել էին, թե Տավուշի մարզում որոնք են այդ ադրբեջանական հողերը, պատգամավորը թվել էր գյուղերի անունները՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար: Ղալումյանը, ի հավելումն, նշել էր, …