Փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը պահպանվելու է չպատվաստված անձանց համար․ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում:
«Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից: Փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը պահպանվելու է չպատվաստված անձանց համար»,- ԱԺ նիստում այս մասին տեղեկացրեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: