Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակում այսօր Մոսկվայում է։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ վերջինս հայտարարել է, որ Իրանի համար չափազանց կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորումը: «Իրանը ԼՂ հակամարտության գոտուն ամենամոտ գտնվող պետությունն է։ Եվ հակամարտության մեկնարկից ի վեր, շուրջ 30 տարի ԻԻՀ-ն բախվել է …

