«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ Կառավարությանը կոչ անելով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12֊ից առ այսօր, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կիրառելով սպառազինություն, դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ադրբեջանի կողմից խախտվել և շարունակվում է …

