«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հորդորում է կառավարությանը՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ Կառավարությանը կոչ անելով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12֊ից առ այսօր, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կիրառելով սպառազինություն, դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ադրբեջանի կողմից խախտվել և շարունակվում է խախտված մնալ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար (jus cogens) սկզբունքները,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է բռնազավթված պահել

Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը, այլ նաև հրահրում զինված բախում, որի արդյունքում այսօր՝ մայիսի 25֊ին, սպանվել և վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ,

Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 34-րդ հոդվածի վրա, համաձայն որի` ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդն իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը,

Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի` Կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին,

Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի և մասնավորապես՝ 39-րդ հոդվածի վրա, համաձայն որի` Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների` ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար`

Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։

Սույն հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար»,- ասվում է հայտարարությունում։