«Դեսպան Ա. Հովհաննիսյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) ղեկավար Նոբուհիկո Սասակիի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ճապոնիայի և Հայաստանի միջև առկա երկկողմ տնտեսական կապերը, համագործակցության հիմնական ուղղությունները և դրանց զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական արտադրանքի Ճապոնիա արտահանման հնարավորություններին, ինչպես նաև ՏՏ ոլորտում երկու երկրների ընկերությունների փոխգործակցության հեռանկարներին»,- տեղեկանում ենք Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից: …

