ՀԱՊԿ֊ի վախճանը. ինչո՞ւ գործնական քայլերի չի անցնում ՌԴ֊ի ստեղծած կառույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելուց երկու շաբաթ անց Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունն արձանագրում է, որ կազմակերպությունից Հայաստանը դեռ աջակցություն չի ստացել: Այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից հայաստանցիներին կոչ արեց լինել լավատես և սպասել ՀԱՊԿ-ի արձագանքին:

Երևանը ՀԱՊԿ-ին, որի առանցքային անդամը Հայաստանի ռազմավարական թիվ մեկ դաշնակից Ռուսաստանն է, դիմել էր մայիսի 13-ին, երբ հայտնի դարձավ, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժի շուրջ հինգ հարյուր զինծառայող հատել է հայ-ադրբեջանական սահմանը և մուտք գործել ՀՀ սուվերեն տարածք:

ՀԱՊԿ առաքելությունն է՝ ապահովել կազմակերպության  անդամ պետությունների տարածքային անձեռնմխելիությունն ու անվտանգությունը: Արդեն կես ամիս է, ինչ թշնամական պետության զինվորականները Հայաստանի սուվերեն տարածքում են, բայց ՀԱՊԿ-ն տեսանելի որևէ քայլ չի արել: Հայաստանի պաշտոնյաները հեռախոսազրույցներ են ունենում ՀԱՊԿ անդամ պետությունների իրենց գործընկերների հետ, տարածվում են հաղորդագրություններ և վերջ:

Հայաստանի ՊՆ ղեկավարի պաշտոնակատարի հետ վերջին հեռախոսազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։ Ստացվում է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի հարավում տեղի ունեցող գործողություններին ուշադրությամբ հետևելուց զատ՝ ուրիշ ոչինչ չեն կարող անել:

Ռուսաստանն առաջարկում է ստեղծել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայով և դեմարկացիայով: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը շեշտում է՝ Հայաստանը Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին դիմել է իր սուվերեն տարածք մուտք գործած թշնամուն դուրս հանելու նպատակով, ոչ թե սահմաններ գծելու:

Արման Բաբաջանյանի այս պնդումներին արձագանքում է  ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և նշում՝ նման հայտարարությունները վտանգում են հայ-ռուսական ռազմավարական  հարաբերությունները:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գործընկերների բանավեճին ի պատասխան հույս է հայտնում, որ դաշնակից Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամ պետությունները կարձագանքեն Հայաստանի դիմումին:

Հայտնի չէ, թե Արարատ Միրզոյանի և Լիլիթ Մակունցի լավատեսությունն ինչով է պայմանավորված: Ըստ էության, իշխանության առանցքային ներկայացուցիչները խուսափում են բաց տեքստով հայտարարել, որ ՀԱՊԿ-ը չի աջակցել Հայաստանին, այլ կիրառում են «քննարկումները շարունակում են» ձևակերպումները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշում է, որ ՀԱՊԿ-ից ակնկալում է աներկբա հայտարարություններ ու գործողություններ: ՀԱՊԿ-ի գործողություններն այս պահին ընդդիմադիր խմբակցության ղեկավարին չեն բավարարում:

ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ոչ ակնառու քայլերն արդարացնելով՝ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է խորհրդատվությունների, այլ ոչ թե ռազմական աջակցության նպատակով:

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշում է՝ թեև Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է խորհրդատվություններ ստանալու համար, բայց այդ կառույցը մինչ այս պահն իր այդ առաքելությունն էլ պատշաճ չի կատարել:

Քաղաքագետ Թևան Պողոսյանը, սակայն, հակադարձում է՝ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում իր տարածք մուտք գործած ադրբեջանցիներին հեռացնելու համար, այլ պետություններն ինչո՞ւ պետք է անեն:

Նարեկ Մինասյանը կողմ չէ միանգամից ռազմական գործողություններով հարցը կարգավորելուն: Ըստ քաղաքագետի՝ դա հենց այն է, ինչին ագրեսոր Ադրբեջանը ձգտում է՝ պատերազմը տեղափոխել Հայաստանի տարածք:

ՀԱՊԿ-ին դիմելուց զատ՝ Հայաստանը դիմել էր նաև Ռուսաստանին՝ հայ-ռուսական պայմանագրերով ռազմական աջակցություն ստանալու համար: Պաշտոնապես չկա որևէ տեղեկություն, թե, ի վերջո, Մոսկվան ի՞նչ աջակցություն ցույց տվեց: Քաղաքագետն ասում է՝ այն եղել է, և պարտադիր չէ, որ տեսանելի լինի լայն շրջանակների համար:

Թե ինչպես կհանգուցալուծվի Սյունիքի խնդիրը՝ դեռ տեսանելի չէ։ Փաստն այն է, որ արդեն տասնհինգ օր է՝ ադրբեջանցի զինվորականները գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Գյումրիում անդրադառնալով Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասել է․ «Փորձում ենք բանակցային ճանապարհով հնարավորինս դանդաղ, առանց որևէ սրացման խնդիրը լուծել: Հիմա դրանում ներգրավված են նաև մեր ռուս գործընկերները, նաև ՀԱՊԿ-ի գործընկերները»։

Իսկ մինչ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանին թշնամու արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում այսօր մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ Զինված ուժերի պայմանագրային զինծառայող։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան