Ապրիլի 1-ից կներդրվի միասնական սոցիալական ծառայություն` 1 պատուհան սկզբունքով, մեկ գրասենյակի միջոցով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով Սոցիալական աջակցության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նրա խոսքով՝ նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է, մասնավորապես կառավարությունը սոցիալական պաշտպանության …

