Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի գործով դատական նիստը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Բաքվի ռազմական դատարանում լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի դեմ հարուցված քրեական գործի քննության գործընթացի շրջանակում հերթական դատական նիստն է տեղի ունեցել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի ընթացքում դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախախագահությամբ հնչեցվել է մեղադրական եզրակացությունը, որից հետո մեղադրյալը ցուցմունք է տվել։ Հաղորդվում է, որ քրեական գործի նյութերում, իբր, կան լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք վկայում են Էուլջեքյանի՝ Արցախյան պատերազմում մասնակցության մասին, իբր՝ որպես «վարձկան»։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկա օրերին։

Նշենք, որ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից է, որին պաշտոնական Բաքուն ներկայացնում է որպես հանցագործ։

Ավելի վաղ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության Գլխավոր քննչական ծառայությունը հայտարարել էր, որ ավարտել է Էուլջեքյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը։ Նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքյանը, իբր, ընդունել է Հովակ Կիկիյանի առաջարկը՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2․500 դոլար վարձատրության դիմաց։ Էուլջեքչյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 114.3, 214.2.1, 318.2 հոդվածներով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մայիսի 5-ին էլ քրեական գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել և ուղարկվել է դատարան։

Էմմա Չոբանյան