Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ լրագրողի մուտքը Ազգային ժողով արգելելու կապակցությամբ։ «Երեկ՝ հունվարի 26-ին, արգելվել է «Yerevan.today» կայքի թղթակից Սյուզի Բադոյանի մուտքն Ազգային ժողով։ Լրագրողը հարցազրույցի համար նախապես պայմանավորված է եղել ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հետ և ստացել է անցագրային բաժանմունքի պետի ստորագրությամբ անցաթուղթ, սակայն դա հաշվի չի առնվել։ Այս արգելքը հետևել է Սյուզի …

