«Դեռ հանձնաժողովի աշխատանքները չսկսած՝ պատգամավորը ուղղվածությունը տալիս է ի նպաստ Ադրբեջանի»․ ընդդիմադիր պատգամավորներն արձագանքում են Տավուշի գյուղերի մասին Վահե Ղալումյանի հայտարարությանը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել էր՝ «Տավուշի մարզում և՛ ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ, և՛ կան հայկական տարածքներ»: Լրագրողները հետաքրքրվել էին, թե Տավուշի մարզում որոնք են այդ ադրբեջանական հողերը, պատգամավորը թվել էր գյուղերի անունները՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար: Ղալումյանը, ի հավելումն, նշել էր, թե «դրանք քարտեզով ադրբեջանական տարածք են նշված»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում Ղալումյանի վերոնշյալ հայտարարությունները հակահայկական որակեց. «Դեռ հանձնաժողովի աշխատանքները չսկսած, պատգամավորը ուղղվածությունը տալիս է` ի նպաստ Ադրբեջանի: Ես կարծում եմ, որ այդ պատգամավորը, որը Տավուշի մարզից ստացել է հսկայական ձայներ, ունի պատասխանատվություն և՛ ՀՀ տարածքների ամբողջականության, և՛ մարդկանց ընդհանուր ապահովության զգացումի հետ կապված, պետք է զգուշորեն արտահայտվեր: Մեր դիրքերն այդ ուղղությամբ շատ լավ են, ունենք հսկայական տարածքներ այսօրվա Ադրբեջանի տարածքում. կարելի էր քննարկումը ծավալել այս ուղղությամբ, այլ ոչ թե հակառակը»:

Հարցին, թե, ըստ պատգամավորի, ինչու Ղալումյանը չշեշտադրեց թվարկվածներից որևէ մեկը, Ալեքսանյանն ընդգծեց, որ հայտարարությունները մտացածին չեն արվել: «Այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ հանձնաժողովների կազմման աշխատանքները ի նպաստ Հայաստանի օգտագործել, և նման հայտարարություններով փորձում են հասարակությանը տանել այդ ուղղությամբ»,- նկատեց Ալեքսանյանը՝ հավելելով․«Ինչ էլ անի օրվա իշխանությունը, ժողովուրդը դրան չի համակերպվելու»:

Դիտարկմանը, թե ժողովուրդն ինչպես համակերպվեց Արցախի և Սյունիքի տարածքների կորստի հետ, պատգամավորը նշեց, որ այդ ժամանակաշրջանում հասարակությունը շոկի մեջ էր, իսկ հիմա, երբ որոշակի ժամանակ է անցել, կարող են համախմբվել և պայքարել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Ղալումյանին խորհուրդ է տալիս ուշադիր ուսումնասիրել քարտեզը և հասկանալ, որ Հայաստանի տարածքում չկա և չի կարող լինել ադրբեջանական հող: «Երբ իրենք փորձում են այդ հայտարարարություններով հասարակությանը նախապատրաստել ինչ-որ գործընթացների, ապա թող հասկանան, որ Ադրբեջանի Հանրապետությունը ոչ թե Խորհրդային, այլ դեմոկրատական Ադրբեջանի ժառանգն է: Թող ուշադիր ուսումնասիրեն այդ գյուղերի պատմությունը, հասկանան, թե որտեղ են տեղակայված, և տեսնեն թե ՀՀ ստրատեգիկ ճանապարհները որտեղով են անցնում»,- նշեց Աբովյանը:

Ըստ «ԲՀԿ»-ական պատգամավորի` Ադրբեջանն այսօր իրականացնում է հեռանկարային նախագիծ, որը միտված է Հայաստանի մասնատմանն ու ոչնչացմանը: «Եթե այսօրվա իշխանություններն այդքան մտահոգ են ՀՀ տարածքային ամբողջականության հարցերով, ապա թող ավելի մտահոգվեն ՀՀ-ից ադրբեջանական բանակի դուրսբերմամբ և Արցախի Հանրապետության տարածքի 75% օկուպացիայի վերացմամբ»,- ընդգծեց պատգամավորը:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Էմմա Պալյանը տեղյակ չէին, թե ինչ հայտարարություններ է հնչեցրել իրենց թիմակիցը: Վահե Ղալումյանը ևս չմեկնաբանեց իր իսկ հայտարարությունը: Փորձեցինք կապ հաստատել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, ով, ի դեպ, Վահե Ղալումյանի եղբայրն է, սակայն մարզպետը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ա․ Հակոբյան