ՌԴ-ն երբեք չի ցանկացել ուժեղ Հայաստանի լինելը․ 94-ից ի վեր իշխանությունները ռուսական կայսրության խամաճիկները դարձան՝ պաշտպանելով նրա շահերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
31.07.2026 | 17:54
Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 17:45
Ծառուկյանի «Արարատ» կոնյակի կոմբինատի բաժնետոմսերի կառավարումն անցել է պետությանը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։

-Պարո՛ն Ասլանյան, շուրջ 2 շաբաթ է ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք, և պաշտոնական Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին, որպեսզի աջակցություն ստացվի ադրբեջանցիներին հետ քաշելու նպատակով։ Սակայն ՀՀ-ին Կրեմլից հորդորում են Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ստեղծել։ Եվ այստեղ ընդդիմությունից ձեզ են քննադատում, թե իբր ՀՀ-ն լավ հարաբերություն չունի ՌԴ-ի հետ, քանի որ դուք լավ չեք աշխատում Կրեմլի հետ, և ահա, թե ինչու չեն աջակցում մեզ։ Ինչպե՞ս կպատասխանեք։

Իսկ իրենք հայ-ռուսական հարաբերությունները արդյո՞ք երբևէ օգտագործել են Հայաստանի շահերի համար։

-Այսօր հայ-ռուսական հարաբերությունները հօգուտ ՀՀ-ի շահերի օգտագործելու ձե՛ր իշխանության ժամանակն է։

– Մեր օգտագործելու ժամանակահատվածը շատ ավելի խառն է, և շատ ավելի վտանգավոր, քան այն ժամանակ, երբ որ չկար այդ և Հայաստանը մասնատվում և վաճառվում էր, ստորացվում; Ցավալին այն է, որ այսօր մարդիկ չեն կարողանում ընկալել մի բան՝ 94 թվականի պատերազմից հետո մշտապես փորձ է արվել մինչև 2018 թվականի հեղափոխությունը հայ ժողովրդին հակառակ մտքի բերել․ պատերազմի ճակատամարտերում հաղթանակած ժողովուրդը, որ մեջքն ուղղել էր և փորձում էր արժանապատիվ ապրել և արժանապատիվ պետություն ստեղծել, իշխանությունները դրսի ազդեցությամբ, առաջին հերթին հենց հարևանների, և հենց Ռուսաստանի․․․ ռուսական կայսրության խամաճիկները դարձան և նրանց շահերն սկսեցին պաշտպանել։ Ռուսաստանը երբեք չի ցանկացել, որ այստեղ ուժեղ Հայաստան լինի։ Ես խնդրում եմ՝ Ռուսաստանին և ռուս ժողովրդին չխառնել իրար․ Ռուսաստանը՝ որպես պետություն, ցարիզմը նույնպես՝ որպես պետություն։ Եթե մենք նայում ենք պատմությունը, ցավալին այն է, որ հայ ժողովուրդն այդպես էլ չհասկացավ, որ եթե ինքը չհզորանա, բոլորն էլ իրեն ուղղակիորեն ճզմելու են, բոլորն էլ խաբելու են։

-Հայաստանն անկախացումից ի վեր դաշնակից ընտրել է Ռուասատանին։ Ուրեմն՝ ճիշտ ընտրություն չի արվել։

-Ճիշտ ընտրություն չի արդեն 300 տարի։ Մի փոքրիկ պատմական ակնարկով գամ․ 1722 թվականին Պյոտրը պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ՝ «Կասպիական արշավանքը», արդեն 1724 թվականին հայերից գաղտնի պայմանագիր կնքվեց թուրքերի հետ և գիծը քաշվեց՝ «Շամախիից արևմուտք, Թուրքիա՛, քեզ, իսկ Շամախիից արևելք՝ ինձ» սկզբունքով, և միևնույն ժամանակ հրահրեց Սյունիքի Դավիթ Բեկի պատերազմը, որը տևեց մինչև 31 թվականը և 1000-ավոր մարդիկ զոհվեցին՝ հանուն ռուսական քաղաքականության և Ռուսաստանն այդպես էլ չեկավ։

-Իսկ հիմա ինչու չի գալիս, երբ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ-ի տարածք։

-Որովհետև դա նրա արտաքին քաղաքականությունն է․․․ Ուրեմն՝ 1843 թվական՝ Նիկոլայ 1-ի ժամանակ արդեն ընդունված էր, որ Հայաստանից հայերը պետք է տարվեին։ Ռուսական դիվանագիտության ներկայացուցիչներից մեկը՝ Ռաստովսկին, դեռևս Թուրքիայում 19-րդ դարի վերջերին, արտահայտելով իր միտքն ասում էր՝ «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի»։ Եվ այդպես շարունակ․․․ Ես ուզում էի ասել, որ քանի դեռ Հայաստանը չի զգացել, որ ինքը ոչ պետք է ռուսամետ լինի, բայց պետք է նաև ռուսատյաց լինի, ոչ ամերիկամետ լինի, ոչ էլ ամերիկատյաց, այսինքն՝ նրանց պետք չէ սիրել կամ ատել։

-Դուք դժգո՞հ եք Ռուսաստանի այս վարքագծից, երբ ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չի կատարում։

-Իհարկե, եթե անկեղծ ասելու լինեմ՝ ամենաշատ դժգոհությունը ես ունեմ հայերիցս, որ մենք վերջապես չենք կարողանում հայամետ դառնալ և թողնելով բոլոր տեսակի մեր անհամաձայնությունները, հասկանալ, որ մեր բոլոր անհամաձայնությունների պատճառով ռուսն էլ, թուրքն էլ, ամերիկացին էլ, անգլիացին էլ, կփորձեն մեզ հետ խաղալ, եթե մենք չենք միավորվում։ Քանի դեռ «Մենք» չենք դարձել, ոչնչի չենք հասնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան